UI/UX դասավանդող Դիզայն
Բաժիններ
Դիզայն
Աշխատանքի ձևաչափ
Հիբրիդ
Հիմնական պարտականությունները
- Ուսուցանել UI/UX դիզայնի հիմնական սկզբունքները՝ ներառյալ օգտատիրոջ փորձի ուսումնասիրությունը, կառուցվածքը և ինտերֆեյսի ձևավորումը։ Գրաֆիկ դիզայն իմացությունը ցանկալի է։
- Ուղղորդել ուսանողներին ստեղծելու ինտուիտիվ և գեղագիտական թվային միջերեսներ՝ կիրառելով Figma և Adobe XD գործիքները։
- Կազմել և կատարելագործել ուսումնական նյութեր, օրինակներ և պրակտիկ առաջադրանքներ՝ հիմնված ոլորտի արդի միտումներին։
- Վերլուծել ուսանողների նախագծերը, տրամադրել կառուցողական հետադարձ կապ և խթանել նրանց առաջընթացը։
- Համագործակցել DigiSchool-ի թիմի հետ՝ ուսուցման որակը շարունակաբար բարձրացնելու և նոր մոտեցումներ ներդնելու համար։
Որակավորումներ և հմտություններ
- UI/UX դիզայնի խոր գիտելիք՝ ներառյալ wireframing, prototyping և usability testing։
- Փորձ Figma, Adobe XD կամ նման հարթակներում աշխատելու մեջ։
- Հասկանալ գրաֆիկ դիզայնի հիմնական սկզբունքները (գույների տեսություն, տիպոգրաֆիա, կոմպոզիցիա)։
- Ուսուցման կամ մենթորության փորձ՝ ցանկալի է։
Լրացուցիչ տեղեկություններ
- Աշխատանքի ձևաչափ․ հիբրիդային:
- Աշխատաժամ․ կես դրույք կամ ճկուն գրաֆիկով։
- Տեղակայություն․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/3։
- Մենք առաջարկում ենք ստեղծարար և աջակցող միջավայր, որտեղ կարող եք զարգացնել ձեր մասնագիտական ներուժը և իրական ազդեցություն ունենալ ապագա դիզայներների ձևավորման վրա։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն՝
[email protected]