SMM մասնագետ Մարքեթինգ

Կառուցեք բրենդի տեսանելիություն և ներգրավում սոցիալական մեդիայի ժամանակակից գործիքների միջոցով։

SMM  մասնագետ

Բաժիններ

Մարքեթինգ

Աշխատանքի ձևաչափ

Հիբրիդ

Հիմնական պարտականությունները

  • Կառավարել և զարգացնել ընկերության սոցիալական մեդիա հարթակները՝ Facebook, Instagram, TikTok, LinkedIn և այլ հարթակներում։
  • Ստեղծել գրավիչ բովանդակություն, որը ներգրավում է լսարանին և խթանում բրենդի ճանաչելիությունը։
  • Ապահովել ամսական և շաբաթական հրապարակումների պլանավորում և ժամանակին կատարում։
  • Վերլուծել սոցիալական մեդիայի կատարողականությունը՝ օգտագործելով Analytics գործիքներ և տրամադրել զեկույցներ՝ առաջընթացի ու առաջարկությունների մասին։
  • Համագործակցել թիմի հետ՝ մարքեթինգային ռազմավարությունների մշակման և իրականացման համար։

Որակավորումներ և հմտություններ

  • Առնվազն 1 տարվա փորձ SMM և թվային մարքեթինգի ոլորտում։
  • Լավ իմացություն սոցիալական մեդիա հարթակների, մարքեթինգային գործիքների և Analytics համակարգերի մասին։
  • Ստեղծարարության և բովանդակության արդյունավետ ձևակերպման հմտություն։
  • Առավել ցանկալի է ուսուցման կամ թիմի ղեկավարության փորձ, ինչպես նաև հստակ հաղորդակցման կարողություն։

Լրացուցիչ տեղեկություններ

  • Աշխատանքի ձևաչափ․ հիբրիդային:
  • Աշխատաժամ․ կես դրույք կամ ճկուն գրաֆիկով։
  • Տեղակայություն․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/3։
  • Միացեք ստեղծարար թիմի, զարգացրեք ձեր հմտությունները և ձևավորեք նորարար մտածողությամբ SMM մասնագետների ապագան։

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն՝

[email protected]