Գրաֆիկ դիզայնի դասավանդող Դիզայն
Բաժիններ
Դիզայն
Աշխատանքի ձևաչափ
Գրասենյակում
Հիմնական պարտականությունները
- Վարել գրաֆիկ դիզայնի դասընթացներ՝ սկսնակ և միջին մակարդակի ուսանողների համար, UIUX դիզայն իմացությունը ցանկալի է։
- Ուսուցանել Adobe Photoshop, Illustrator, ( Figma ցանկալի է) և այլ ժամանակակից դիզայն գործիքների կիրառումը։
- Օգնել ուսանողներին իրական նախագծերի մշակման ընթացքում՝ տրամադրելով պրակտիկ ուղղորդում և ստեղծարար գաղափարներ։
- Պատրաստել և պարբերաբար թարմացնել դասընթացի նյութերը՝ համապատասխանեցնելով ոլորտի նոր միտումներին։
- Գնահատել ուսանողների առաջընթացը և ապահովել կառուցողական հետադարձ կապ։
Որակավորումներ և հմտություններ
- Առնվազն 2 տարվա փորձ գրաֆիկ դիզայնի ոլորտում, ուսուցանելու կամ մենթորության փորձը կդիտվի առավելություն։
- Լավ իմացություն Adobe Creative Suite (Photoshop, Illustrator, InDesign) և/կամ Figma, Canva գործիքների։
- UI/UX դիզայնի սկզբունքների իմացությունը ցանկալի է՝ կիրառական օրինակներով բացատրելու կարողությամբ։
- Ստեղծարար մտածողություն և բարդ գաղափարները պարզ, հասկանալի ձևով ներկայացնելու ունակություն։
Լրացուցիչ տեղեկություններ
- Աշխատանքի ձևաչափ․ գրասենյակային:
- Աշխատաժամ․ կես դրույք կամ ճկուն գրաֆիկով։
- Տեղակայություն․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/3։
- Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ կարող եք իրականացնել ձեր ստեղծարար մոտեցումները, փորձարկել նոր մեթոդներ և կառուցել դասընթացը ձեր մասնագիտական տեսլականի համաձայն։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն՝
[email protected]